Հարցազրույց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանի հետ
–Չնայած Մաշտոցի այգում մի քանի օր շարունակվող նստացույցին ու բողոքի այլ գործողություններին՝ Երևանի քաղաքապետարանը, այդուհանդերձ, թույլատրեց սկսել այնտեղ տեղադրվելիք կրպակների շինարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի այս քայլը։
–Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևի պարզապես ուզում է ցույց տալ, որ ի՛ր ասածը պետք է անցնի այս քաղաքում, և մենք պետք է իրենց հասկացնենք, որ հատկապես հասարակական տարածքների ճակատագիրն իրականում հասարակությո՛ւնն է որոշում։ Իմ կարծիքով քաղաքապետը խնդիր ունի. նա իրեն չի ընկալում այս քաղաքի բնակչության կողմից ընտրված քաղաքապետ ու կարծում է, որ բիրտ ուժով կամ փողով, իշխանությամբ կարող է իրեն իրավունք վերապահել ինչ–որ որոշումներ ընդունել՝ որևէ կերպ չհամաձայնեցնելով դրանք հանրության հետ։
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ դա իրականում ոչ թե քաղաքապետի ցանկությունն է, այլ ավելի բարձր օղակներն են նրան ստիպում գնալ նման քայլի։
–Իհա՛րկե հնարավոր է։ Բայց եթե իրեն ընտրել են քաղաքապետ, ապա նա պարտավոր է հասկանալ, որ ինքը Երևան քաղաքի բնակչությա՛ն քաղաքապետն է և ոչ թե մի քանի փողատերերի, նույնիսկ եթե այդ փողատերերն իրեն օգնել են նստել այդ աթոռին։ Եվ եթե Տարոն Մարգարյանը չի կարողանում իր իրավասությունները պատշաճ կերպով իրականացնել, ապա պետք է ընդհանրապես վերանայի իր՝ այնտեղ գտնվելը։ Եթե չի կարողանում օրինական իշխանություն իրականացնել, թող հրաժարական տա։ Կարծում եմ՝ այսօրվա իրադարձությունները պարզապես հասունացրել են այդ պահը, երբ Տարոն Մարգարյանը պետք է ապացուցի՝ կա՛մ ինքը քաղաքապետ է Երևան քաղաքի բնակչությա՛ն համար, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետև այսպես երկար չի կարող պաշտոնավարել։ Այն ակնկալիքները, որ մարդիկ ունեին երիտասարդ, առաջադեմ քաղաքապետից, այս օրերին պարզապես ի չիք դարձան, և, փաստորեն, վերջին հնարավորությունն է ընձեռվում Տարոն Մարգարյանին՝ ինչ–որ ձևով վերականգնելու իր պատիվը։ Սա ի՛ր պատվի խնդիրն է, և ինքն այս օրերին պետք է փորձության ենթարկվի ու ցույց տա՝ կա՛մ ինքը Երևանի բնակիչների քաղաքապետն է, կա՛մ հրաժարական տա։ Ինքը կարող է ծառայել այդ մի քանի փողատերերին, որոնց անունները հայտնի են, սակայն դա իր համար այնքան էլ պատվաբեր իշխանավարում չի լինի, և նույնիսկ եթե ինքը մնա այդ պաշտոնում, այսուհետև ժողովուրդը նրան երբեք չի կարողանա սիրել և ընդունել։
–Այս պահին ոստիկանները Մաշտոցի այգում պատ են կազմել, և, փաստորեն, միայն նրանց միջամտության շնորհիվ է, որ այնտեղ շինարարությունը հաջողվում է շարունակել։ Ոստիկաններին խաղաղ ցուցարարների դեմ հանելն ինչպե՞ս պետք է ընկալել։
–Ոստիկաններն էլ, ըստ էության, անօրինականությունը հովանավորում են, որովհետև նրանք առաջնորդվում են քաղաքապետի գրությամբ, թե շինարարությունն օրինական է։ Բայց որ այդ շինարարության հիմքում ընկած են անօրինական գործընթացներ, դա ոստիկանությանը կարծես թե առանձնապես չի հուզում։ Իրենք ընդամենը պատվեր են կատարում՝ տրված վերևից, և հնարավոր է, որ դա նույն օղակից է կարգադրվում։
–Ինչքան որ հնարավոր է։ Այս քաղաքում, այս հանրային տարածքում մե՛նք պետք է որոշում ընդունենք, քանի որ դրանք մե՛զ են պատկանում։ Եթե մի քանի կրպակ Աբովյան փողոցից բերել են այս տարածք փոխհատուցման պատրվակով, այդ մե՛զ՝ Երևան քաղաքի բնակիչներին է, որ պետք է փոխհատուցում տրվի, որոնցից տարիներ շարունակ խլված են եղել մայթերն ու այգիները, և մարդիկ, ըստ էության, մեր հաշվին են շահույթ ստացել։ Ու, փաստորեն, հիմա ա՛յդ մարդկանց համար են որոշումներ ընդունում, որ նրանք շարունակեն շահույթ հետապնդող իրենց գործողությունները։ Իսկ հասարակ քաղաքացու մասին որևէ մեկը չի մտածում։ Իսկ եթե չեն մտածում, ուրեմն իրենք իրենց տեղում չեն։
Սոնա Այվազյան.

–Մինչև ե՞րբ եք շարունակելու Ձեր բողոքի գործողությունը։
–Ինչքան որ հնարավոր է։ Այս քաղաքում, այս հանրային տարածքում մե՛նք պետք է որոշում ընդունենք, քանի որ դրանք մե՛զ են պատկանում։ Եթե մի քանի կրպակ Աբովյան փողոցից բերել են այս տարածք փոխհատուցման պատրվակով, այդ մե՛զ՝ Երևան քաղաքի բնակիչներին է, որ պետք է փոխհատուցում տրվի, որոնցից տարիներ շարունակ խլված են եղել մայթերն ու այգիները, և մարդիկ, ըստ էության, մեր հաշվին են շահույթ ստացել։ Ու, փաստորեն, հիմա ա՛յդ մարդկանց համար են որոշումներ ընդունում, որ նրանք շարունակեն շահույթ հետապնդող իրենց գործողությունները։ Իսկ հասարակ քաղաքացու մասին որևէ մեկը չի մտածում։ Իսկ եթե չեն մտածում, ուրեմն իրենք իրենց տեղում չեն։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը